Մատեո Կովաչիչ. «Օբամեյանգը ռմբարկու է, ով արդեն ապացուցել է իր բարձր խաղամակարդակը»

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության մասին։

«Կարող եմ ասել, որ Օբամեյանգը լուրջ համալրում կլինի թիմի համար: Նա ֆենոմենալ ռմբարկու է, դա մեզ պակասում էր։ Վերջին տարիներին «Չելսին» չունի հարձակվող, ով մրցաշրջանում 20-25 գոլ է խփում։ Մենք ուրախ ենք, որ նա միացավ մեզ:

Օբամեյանգը ռմբարկու է, ով արդեն ապացուցել է իր բարձր խաղամակարդակը։ Հուսով եմ, որ նա լավ արդյունքի կհասնի մեզ հետ,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում Four-Four-Two-ն։