Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Չելսիի» հետ մեկնել է Զագրեբ

«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը նոր թիմում կարող է իր նորամուտը նշել վաղը՝ Զագրեբի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում։ «Ազնվականների» մամուլի ծառայությունը հայտնում է, որ գաբոնցին թիմի մնացած անդամների հետ մեկնել է Խորվաթիայի մայրաքաղաք։

Ավելի վաղ «Չելսիի» ղեկավարությունը հարձակվողին ուղարկել էր Միլան, որտեղ նա պետք է վերցներ դեմքի համար դիմակը։ Հիշեցնենք, որ Օբամեյանգի ծնոտը վնասված է։ Նա ծանր վնասվածք էր ստացել, երբ ավազակները ներխուժել էին Բարսելոնայում նրա տուն։

Հիշեցնենք, որ Օբամեյանգի տրանսֆերը «Չելսիի» համար արժեցել է 12 միլիոն եվրո։