«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները դեռ վստահ չէ, որ կարող է գերազանցել Գարեթ Բերիի ռեկորդը, ով Անգլիայի Պրեմիեր Լիգայում ամենաշատ խաղերն է անցկացրել: «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը մրցաշարում անցկացրել է 653 հանդիպում, մինչդեռ Միլները մինչ այժմ մասնակցել է 594 խաղի:
«Արդյոք կարո՞ղ եմ գերազանցել Բերիի՝ Պրեմիեր Լիգայի ռեկորդը: Տեսնենք: Գարեթն իսկական մեքենա էր և ամեն շաբաթ խաղում էր՝ առանց հանգստի»,- Միլների խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Միլների պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։