ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան մարզվում է թիմի հետ և պատրաստ է մասնակցել «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ադրիեն Գրենյեն։
Հիշեցնենք, որ պորտուգալացին վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության «Նանտի» դեմ վերջին խաղում։ Կիսապաշտպանին առաջին խաղակեսում փոխարինել էր Ռենատու Սանշեշը։
Ըստ ամենայնի, վնասվածքը լուրջ չէ, քանի որ Վիտինյան արագ վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում։
ՊՍԺ – «Յուվենտուս» խաղը տեղի կունենա վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: