Գավին շարունակում է մնալ եվրոպական գրանդի դիտակետում

«Բավարիան» դեռևս հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի ծառայություններով։ Գերմանական ակումբը հետևում է 18-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին, ով դեռ նոր պայմանագիր չի կնքել կատալոնական ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկը։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Արդեն ձմռանը նա իրավունք կունենա բանակցել մեկ այլ թիմի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» կիսապաշտպանին նոր՝ հնգամյա համաձայնագիր է առաջարկել։ Եթե Գավին ստորագրի այն, ապա նրա հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո։