Կավանին նախքան «Վալենսիա» տեղափոխվելը համաձայնություն է ունեցել Լա Լիգայի այլ ակումբի հետ

Հարձակվող Էդինսոն Կավանին կարող էր դառնալ «Խետաֆեի» ֆուտբոլիստ: Սակայն ուրուգվայցին չի պահել իր խոստումը, որը տվել էր իսպանական ակումբի ղեկավարությանը, պնդում է AS-ը։

35-ամյա ֆուտբոլիստը խոստացել էր միանալ «Խետաֆեին», սակայն մի քանի օր անց մտափոխվել է ու պայմանագիր է ստորագրել Լա Լիգայի մեկ այլ ներկայացուցչի՝ «Վալենսիայի» հետ։ Կավանին ավելի նախընտրելի է համարել կարիերան «չղջիկների» ճամբարում շարունակելու տարբերակը։

Հիշեցնենք, որ ուրուգվայցի ռմբարկուն ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել «Վալենսիա»: Նա ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։