«Ռեալում» չեն ափսոսում, որ պայմանագիր չեն կնքել Էրլինգ Հոլանդի հետ

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Էրլինգ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։ Նորվեգացին նաև եղել էր «Ռեալի» դիտակետում, սակայն մադրիդցիները նախընտրել են ձեռք բերել Կիլիան Մբապպեին և ակտիվորեն չեն պայքարել Հոլանդի համար։

Marca-ի պարբերականը նշում է, որ «Ռեալը» չի ափսոսում, որ պայմանագիր չի կնքել Հոլանդի հետ։ Մադրիդյան ակումբում կարծում են, որ իրենց մոտ արդեն խաղում է աշխարհի լավագույն «ինը» համարը՝ Կարիմ Բենզեման։

Նշենք, որ 22-ամյա Էրլինգ Հալանդը հիանալի է մեկնարկել «Մանչեսթեր Սիթիում». նորվեգացին մրցաշրջանի յոթ խաղում արդեն 10 գոլ է խփել: