Սաշա Կալայջիչը լուրջ վնասվածք է ստացել «Վուլվերհեմփթոնի» կազմում նորամուտի խաղում

«Վուլվերհեմթոփի» հարձակվող Սաշա Կալայջիչը վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (1:0), հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի կապանների վնասվածք։ Նա փոխարինվել է ընդմիջմանը, երբ ծնկի շրջանում ցավ է զգացել:

Ավստրիացու ապաքինման ստույգ ժամկետները հայտնի կդառնան մանրամասն հետազոտությունից հետո։

Նշենք, որ սա Կալայջիչի նորամուտի խաղն էր «Վուլվերհեմփթոնի» կազմում: