Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը շարունակում է մնալ «Բավարիայի» ուշադրության կենտրոնում առաջիկա տրանսֆերային պատուհանների համար:
Լրագրող Քրիստիան Ֆալկի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը հույս ունի, որ Քեյնը նոր պայմանագիր չի կնքի «Թոթենհեմի» հետ։ Այս դեպքում «Բավարիան» հաջորդ ամռանն անգլիացուն ձեռք բերելու լավ հնարավորություն կունենա։
Գործող պայմանագիրը Հարի Քեյնին կապում է «Թոթենհեմի» հետ մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Եթե այն չերկարաձգվի, ապա լոնդոնյան ակումբը ստիպված կլինի ընտրություն կատարել՝ կա՛մ վաճառել իր առաջատարին, կա՛մ թիմում պահել նրան մինչև գործակցության ավարտը։