Սինիշա Միխայլովիչը մոտ է «Բոլոնիայից» հեռացվելուն

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Ակումբի ղեկավարությունը դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնանկության հնարավորությունը։

Վերջնական որոշումը կկայացվի Իտալիայի առաջնությունում թիմի առաջիկա երկու հանդիպումներից հետո. վեցերորդ տուրում «Բոլոնիան» կխաղա «Ֆիորենտինայի», իսկ յոթերորդում՝ «Էմպոլիի» հետ։

Թիմն այս պահին մրցաշարային աղյուսակում 15-րդն է: Հինգ հանդիպումներում «Բոլոնիան» վաստակել է ընդամենը 3 միավոր։