«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի հետ, հայտնում է Get Italian Football News-ը։
Հաղորդվում է նաև, որ այս տրանսֆերի շնորհիվ Լեանդրո Պարեդեսի տեղափոխությունը «Յուվենտուս» պետք է շատ ավելի արագ իրականացվի, իսկ Ֆրենկի դե Յոնգի տեղափոխությունը «Բարսելոնայից» «Մանչեսթեր Յունայթեդ», ամենայն հավանականությամբ, չի կայանա։
Հիշեցնենք, որ Ռաբյոն «Յուվենտուս» է տեղափոխվել 2019 թվականի հուլիսին ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով։ Ըստ Transfermarkt-ի, կիսապաշտպանի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 17 միլիոն եվրո: