Չավի. «Սա հիասթափեցնող էր, բայց մենք խնդրում ենք զինվել համբերությամբ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա Լիգայի մեկնարկային խաղում «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում գրանցած ոչ-ոքին (0:0).

«Ես հասկանում եմ երկրպագուների հիասթափությունը, մենք խաղի հետ կապված մեծ հույսեր ունեինք։

Պետք է ուշադիր վերլուծենք խաղը, կատարելագործվենք և, շարունակենք հավատալ մեր խաղային մոդելին ու շարունակենք աշխատել։

«Ռայոն» շատ լավ էր պաշտպանվում։ Մեզ համար դժվար էր գոլային պահեր ստեղծել։ Ցավալի է, քանի որ ցանկանում էինք երկրպագուներին ցույց տալ, որ ճիշտ ուղու վրա ենք։

Սա հիասթափեցնող էր, բայց մենք խնդրում ենք զինվել համբերությամբ»,- ասել է Չավին: