Ժոան Լապորտա. «Մենք չենք բացառում նորեկների ձեռք բերման հնարավորությունը»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստովանել է, որ ակումբը չի ավարտել տրանսֆերային արշավը։

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել խոսակցությունները՝ ելնելով այն ակումբների նկատմամբ հարգանքից, որոնցում նրանք խաղում են:

Ես պնդում եմ, որ բանակցային գործընթացը պետք է ճիշտ հունով ընթանա։

Մենք չենք բացառում նորեկների ձեռք բերման հնարավորությունը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում DAZN-ը: