Անդեր Էրերան, կարող է վերադառնալ Լա Լիգա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան պատրաստակամություն է հայտնել միանալ Բիլբաոյի «Ատլետիկին» որպես ազատ գործակալ: Հաղորդում է L’Équipe-ը:

Էրերայի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Կողմերը ներկայումս բանակցություններ են վարում պայմանագրի խզման շուրջ:

Հուլիսին լրատվամիջոցները հաղորդում էին, որ ՊՍԺ-ն ծրագրում է բաժանվել ֆուտբոլիստից:

2021/22 մրցաշրջանում Անդերը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։