Պաշտոնական. «Փյունիկը» նորեկ ունի

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» պայմանագիր է կնքել 32-ամյա սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի հետ, հավաստում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակում:

Միլկովիչը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում 4 անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն, 2 անգամ դարձել՝ գավաթակիր։

Transfermarkt-ը 32-ամյա ֆուբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 300000 եվրո: