VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղի մասին:
Բելգրադում մեր թիմը պարտվել է 0-5 հաշվով:
«Վաղը դժվար խաղ է լինելու, 4 կորուստ ունենք: Անուններ չեմ տա՝ մրցակցի գործը չհեշտացնելու համար: Այս տարի շատ խաղեր ենք հաղթել, սակայն 0-5 հաշվով պարտությունը չափազանց ցավոտ էր: Ներողություն եմ խնդրում ու հավաստիացնում, որ մենք դեռ ասելիք ունենք, վաղվա խաղում պայքարելու ենք մինչև վերջ: Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին, քանի որ զգացել ենք նրանց աջակցությունը: Ուրախ եմ, որ նրանց մոտեցումը նույնպես փոխվել է. խոշոր հաշվով պարտությունից հետո հիմնականում դրական ու ոգևորող կարծիքներ ենք լսել:
Նման թիմի դեմ խաղերը մեծ փորձ են: Չենք հանձնվելու և փորձելու ենք ցուցադրել մեր ուժերի առավելագույնը»:,- ասել է մարզիչը