Պաշտոնական. Ալեքսիս Սանչեսը և «Ինտերը» խզեցին պայմանագիրը

Իտալական «Ինտերը» հայտարարել է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ պայմանագիրը խզելու մասին։

Այս մասին հայտնում է «Ներաձուրիների» պաշտոնական կայքը։

Աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

Նախորդ մրցաշրջանում 33-ամյա Ալեքսիս Սանչեսը «Ինտերի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։