«Լայպցիգի» պաշտպան Անխելինյոն կարիերան կշարունակի «Հոֆենհայմում»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը վարձակալության պայմանագիր են կնքել մեկ տարի ժամկետով։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն էր հրապարակել, որ «Հոֆենհայմը» կկարողանա վարձակալության ժամկետի ավարտից հետո գնել ֆուտբոլիստին 20 միլիոն եվրոյով։