«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին դուրս է մնացել շարքից

«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Շչեսնին վնասնածք է ստացել«Ատլետիկոյի» հետ ընկերական հանդիպման ժամանակ (0:4):

Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի երկարավուն մկանի վնասվածք։ Հաղորդվում է, որ վերականգնողական գործընթացը կտևի մոտ 20 օր։