Մարտին Բրեյթվեյթը դժգոհ է «Բարսելոնայի» ղեկավարությունից

Հարձակվող Մարտին Բրեյթվեյթը դժգոհ է «Բարսելոնայի» վերաբերմունքից:

Դանիացին զգում է, որ ակումբը նրան դրդում է հեռանալ:  30-ամյա ֆուտբոլիստի դժգոհությունը ոչ մի կապ չունի գլխավոր մարզիչ Չավիի հետ:

 Բրեյթվեյթը ցանկանում է շարունակել խաղալ կատալոնացիների կազմում և ոչ մի դեպքում չի համաձայնի հեռանալ չնայած, որ օրեր առաջ ակումբ նման խնդրանքով դիմել է դանիացուն: