«Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Շչեսնին վնասնածք է ստացել«Ատլետիկոյի» հետ ընկերական հանդիպման ժամանակ (0:4):
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի երկարավուն մկանի վնասվածք։ Հաղորդվում է, որ վերականգնողական գործընթացը կտևի մոտ 20 օր։