Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ավագ, Ռոյ Քինն արձագանքել է Պրեմիեր Լիգայի առաջին տուրում թիմի պարտությանը։
««Մանչեսթեր Յունայթեդը» նույն խնդիրներն ունի: Թիմում շատ են տաղանդավոր ֆուտբոլիստները, բայց նրանք չեն կարողանում հաղթահարել անհաջողությունները։
Նրանք չունեն հաղթողի բնավորություն»,- Քինի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Ռոյ Քինը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1993-2006 թվականներին: