Ժոան Լապորտա. «Նրանք երկուսն էլ հիմա հասկանում են, որ ժամանակն է տեղափոխվել այլ ակումբ»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբում պաշտպան Սամուել Ումտիտիի և հարձակվող Մարտին Բրեյթվեյթի ապագայի մասին։

«Նրանք երկուսն էլ հիմա հասկանում են, որ ժամանակն է տեղափոխվել այլ ակումբ»,- Թվիթերում Լապորտայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լապորտան նաև հավելել է, որ ակումբը շուտով կավարտի ևս մեկ գործարք։ Լրատվամիջոցները կարծում են, որ կատալոնացիների կազմում նորեկ կդառնա «Չելսիի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն։