Ադրիեն Ռաբյոն մերժել է անգլիական ակումբի առաջարկը

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ցանկանում է հեռանալ թուրինյան ակումբից։

Այնուամենայնիվ, նա մերժել է «Նյուքասլի» առաջարկը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

27-ամյա ֆրանսիացին ցանկանում է խաղալ մի ակումբում, որը հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը, ավարտվում է 2023 թվականին։

2021/22 մրցաշրջանում Ռաբյոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում։