Պեդրի. «Կարծում եմ՝ մենք լավ նախամրցաշրջանային հատված անցկացրեցինք»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Գամպերի գավաթի խաղարկությունում «Պումասին» հաղթելուց հետո (6-0) կիսվել է մտքերով։

Պեդրին երկու գոլի հեղինակ դարձավ խաղում, իսկ կատալոնական ակումբի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին խփեց իր դեբյուտային գոլը։

«Ցանկանում էինք սկսել հաղթել մեր երկրպագուների հետ միասին: Ուզում ենք սկսել հենց հիմա: Հուսով եմ, որ կշարունակենք նույն կերպ:

Ես գիտեմ, որ դա դժվար է, բայց մենք աշխատում ենք դրա համար: Կարծում եմ՝ մենք լավ նախամրցաշրջանային հատված անցկացրեցինք»,- ասել է Պեդրին։