Էդինսոն Կավանին հստակ դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին դժվար թե միանա «Բոկա Խունիորսին»:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, առաջարկը գնահատելուց հետո 35-ամյա հարձակվողը արգենտինական ակումբին ասել է, որ ընտանեկան պատճառներով նախապատվությունը տալիս է եվրոպական ակումբներին։ Հարձակվողը երազում է Լա Լիգայի ակումբ տեղափոխվելու և իր ուժերը նոր առաջնությունում փորձելու մասին, նրա ընտանիքը նույնպես հավանում է Իսպանիա տեղափոխվելու գաղափարը։