Ֆաբրիցիո Ռոմանոն տվել է Գոնսալու Գեդեշի նոր ակումբի անունը

«Վալենսիայի» հարձակվող Գոնսալու Գեդեշը մոտ է «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «գայլերը» ֆուտբոլիստի համար կվճարեն 30 միլիոն եվրո գումարած բոնուսներ:

Անցած մրցաշրջանում Գուեդեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Portal Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 40 միլիոն եվրո: