«Վալենսիայի» հարձակվող Գոնսալու Գեդեշը մոտ է «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «գայլերը» ֆուտբոլիստի համար կվճարեն 30 միլիոն եվրո գումարած բոնուսներ:
Անցած մրցաշրջանում Գուեդեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Portal Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 40 միլիոն եվրո: