Բերնարդու Սիլվան բնակարան է փնտրում Բարսելոնայում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն:

Ինսայդեր Ժերար Ռոմերոն հավաստում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը տուն է փնտրում Բարսելոնայում:

Վերջերս Խոսեպ Գվարդիոլան չէր բացառել, որ Բերնարդու Սիլվան կարող է լքել թիմը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Սիլվան պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ: