«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը 33-ամյա ավստրիացու համար առաջարկել է 8-9 մլն եվրո։
Նշվում է, որ իտալական ակումբը մերժել է «կարմիր սատանաների» առաջարկը և չի պատրաստվում վաճառել հարձակվողի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ Արնաուտովիչը և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը միասին աշխատել են «Տվենտեում» 2006-ից 2009 թվականներին:
Նախորդ մրցաշրջանում Արնաուտովիչը «Բոլոնիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում խփել է 15 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։