Ռոյ Քին. Առայժմ չեմ կարող ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լավագույն քառյակում հայտնվելու ֆավորիտ է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը գնահատել է թիմի հեռանկարները Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում։

«Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ ապագայում ձեռք բերի ևս մի քանի ֆուտբոլիստների, ապա լավագույն քառյակում հայտնվելու հնարավորություն կլինի:

Առայժմ չեմ կարող ասել, որ նրանք լավագույն քառյակում հայտնվելու ֆավորիտներն են, բայց եթե «Յունայթեդը» կարողանա պայմանագիր կնքել մի քանի ֆուտբոլիստի հետ ամեն ինչ հնարավոր է»,- Կինի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։