Անգլիական «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահը տպավորիչ ցուցանիշ է գրանցել, հավաստում է Gracenote-ն։
Սալահը Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Ֆուլհեմի» (2-2) դեմ խաղում գոլի հեղինակ դարձավ:
Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, որն առաջնության մեկնարկային տուրում 6 մրցաշրջան անընդմեջ գոլ է խփում։