Լեանդրո Պարեդեսը համաձայնել է տեղափոխվել իտալական գրանդ ակումբ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Ըստ Le Parisien-ի՝ նա համաձայնել է տեղափոխվել «Յուվենտուս»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 20 մլն եվրոյով։

Արգենտինացու և փարիզեցիների միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2023 թվականի հունիսը։

Անցած մրցաշրջանում Պարեդեսը մասնակցել է 22 խաղի՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։