«Բարսելոնան» 70 միլիոնանոց առաջարկ է ստացել Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի համար

«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Նշվում է, որ լոնդոնյան ակումբը կատալոնացիներին 70 միլիոն է առաջարկում հոլանդացու տրանսֆերի դիմաց։

Իսպանական ակումբի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ դեռևս հայտնի չէ: