Կիսապաշտպան Արոն Ռեմսին կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Footmercato-ն՝ 31-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Նիսի» հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Յուվենտուսը» խզել էր պայմանագիրը ուելսցու հետ։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում կիսապաշտպանը վարձավճարով հանդես էր եկել «Ռեյնջերսում», որի հետ հասել էր Եվրոպա Լիգայի եզրափակիչ։