Կիսապաշտպան Իվան Դիասը լքել է «Արարատը»

Կիսապաշտպան Իվան Դիասն ավարտում է իր մրցելույթներն «Արարատի» կազմում: Ավարտվել է երևանյան ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետը:

Արգենտինացին «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա թիմի կազմում մասնակցել է VBet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 30 հանդիպման:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Իվան Դիասին կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում: