«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը ԱՄՆ-ում կայացած նախամրցաշրջանային շրջագայության ժամանակ: Ակումբը պատրաստվում է օգոստոսին սպասվող Իսպանիայի առաջնության մեկնարկին։
«Ես գոհ եմ այս նախամրցաշրջանային փուլից: Թիմը ֆիզիկապես հիանալի աշխատանք կատարեց։ Լավ է, որ մինչև մրցաշրջանի մեկնարկը ունենք ևս երկու շաբաթ։ Մենք քրտնաջան աշխատելու ենք և պատրաստ կլինենք պայքարի»,- ասել է Չավին։