Սերխիո Ռամոս. «Անցյալ մրցաշրջանը բարդ ստացվեց, բայց ես կարողացա հարմարվել»

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է իր մարզավիճակի մասին:

«Ուրախ եմ, որ լավ մարզավիճակում եմ։ Անցյալ մրցաշրջանը բարդ ստացվեց, բայց ես կարողացա հարմարվել:

Ես ֆիզիկապես լավ վիճակում էի, ուստի ցանկանում էի հաճույք ստանալ ֆուտբոլից: Կամաց-կամաց հասնում եմ իմ լավագույն ֆիզիկական մարզավիճակին:

Նախամրցաշրջանային հատվածը լավ անցավ, ես ինձ հիանալի եմ զգում»,- ասել է Ռամոսը։