Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ըստ ամենայնի, հաջորդ մրցաշրջանում կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»: Օրերս ֆուտբոլիստն իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ վերադարձել է Անգլիա և ղեկավարությանը հայտնել պայմանագիրը խզելու ցանկության մասին՝ Չեմպիոնների Լիգայում հանդես եկող թիմ գտնելու համար։
«Յունայթեդն» առարկել է՝ նշելով, որ իրենք ցանկություն չունեն վաճառել իրենց առաջատարներից մեկին։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ «կարմիր սատանաները» հարցումներ չեն ստացել։ Բանակցությունները չեն փոխել 37-ամյա հարձակվողի կարծիքը հեռանալու ցանկության մասին, սակայն նա կշարունակի դրսևորել պրոֆեսիոնալիզմ:
Հիշեցնենք, որ պորտուգալացին բաց էր թողել թիմի մինչմրցաշրջանային շրջագայությունը: Նախօրեին նա անցել է բոլոր անհրաժեշտ թեստերն ու սկսել մարզվել։