Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպումներ

Հայ մրցավարները շարունակում են սպասարկել միջազգային հանդիպումներ, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հուլիսի 28-ին՝ Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյում, կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Տուզլա Սիթի» (Բոսնիա և Հերցեգովինա) – «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) պատասխան հանդիպումը։ Խաղի գլխավոր մրցավարն է Աշոտ Ղալթախչյանը։ Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանը և Հարություն Համբարձումյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Արտեմ Գասպարյանը։

Նույն օրը՝ էստոնական Լիլեկուլա քաղաքում, կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Լևադիա» (Էստոնիա) – «Հիբերնիանս» (Մալթա) պատասխան հանդիպումը։ Խաղը կսպասարկի Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական բրիգադը։ Մրցավարի օգնականներն են Արթուր Գդլյանը և Վանիկ Սիմոնյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը։