Արոն Ռեմզին՝ «Յուվենտուսից» հեռանալու մասին. «Ցանկանում եմ կենտրոնանալ դրականի վրա»

Կիսապաշտպան Արոն Ռեմզին մեկնաբանել է «Յուվենտուսի» հետ պայմանագրի խզումը:

«Ուզում եմ կենտրոնանալ դրականի վրա: Ընդհանուր առմամբ, ինձ դուր եկավ Թուրինում անցկացրած ժամանակը: Ես անչափ շնորհակալ եմ երկրպագուներին և բոլոր նրանց, ովքեր այդքան ջերմությամբ աջակցել են ինձ այս երեք տարիների ընթացքում: Շնորհակալություն: Ես երբեք չեմ մոռանա այս փորձառությունը: Հաջողություն, ընկերներ: Շատ շնորհակալ եմ»,- գրել է ուելսցին ֆեյսբուքյան իր էջում։

Հուլիսի 26-ին «Յուվենտուսը» խզել էր պայմանագիրը 31-ամյա կիսապաշտպանի հետ։