ՊՍԺ-ի պաշտպան Աբդու Դիալոն հնարավոր է տեղափոխվի լոնդոնյան ակումբ

ՊՍԺ-ի պաշտպան Աբդու Դիալոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Media Foot-ը։

26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Վեսթ Հեմն» է։ Սենեգալցու տրանսֆերով հետաքրքրված է նաև «Ռենը»: Փարիզցիները պատրաստ են 20 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել պաշտպանից։

Նախորդ մրցաշրջանում Դիալոն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։ Սենեգալի հավաքականի կազմում նա իր հաշվին 17 խաղե և 2 գոլ ունի։