CHAMPIONS LEAGUE. «Սլովանի» մեկնարկային կազմը «Ֆերենցվարոշի» դեմ խաղում

Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի շրջանակում «Սլովանը» քիչ անց սեփական հարկի տակ կընդունի «Ֆերենցվարոշին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: Թիմերի միջև Հունգարիայում կայացած առաջին խաղն ավարտվել էր «Սլովանի» 2:1 հաշվով հաղթանակով:

«Սլովանի» մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: