Թոմաս Տուխելը դեմ է Տիմո Վերների՝ «Լայպցիգ» տեղափոխությանը

«Լայպցիգը» պատրաստ է վերադարձնել «Չելսիի» հարձակվող Տիմո Վերներին, հայտնում է Kicker-ը։ Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը սկսել է աշխատել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ուղղությամբ։

Նշվում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դեմ է հարձակվողի հեռանալուն։ Միևնույն ժամանակ, Վերները կցանկանար վերադառնալ նախկին ակումբ։

Հիշեցնենք, որ գերմանացին «Չելսի» է տեղափոխվել 2020 թվականի հուլիսի 1-ին «Լայպցիգից»։ Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: