«Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել Ֆրենկի դե Յոնգին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան ակումբում մնում է անորոշ: «Կապտանռնագույնների» ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել հոլանդացուն: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

«Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին ավելի վաղ ասել էր, որ Դե Յոնգը պետք է համաձայնի աշխատավարձի 50% չափով կրճատմանը։ Կատալոնացիներն այժմ վերջնագիր են ներկայացրել, ըստ որի կիսապաշտպանը կամ ընդունում է այդ պայմանը, կամ հեռանում է թիմից։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռան ընթացքում փորձում էր ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Դե Յոնգը կտրականապես հրաժարվում էր հեռանալ: