Մադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուի տրանսֆերը, եթե Կարիմ Բենզեման մնա առանց փոխարինողի:
Վերջերս լուրեր են պտտվում, որ իսպանական ակումբից կարող են հեռանալ Մարիանո Դիասը և Մարկո Ասենսիոն։
Եթե դա տեղի ունենա, «Ռեալը» կդիտարկի «Միլանի» 36-ամյա հարձակվողի տրանսֆերը, հավաստում է Fichajes-ը: