Իկեր Կասիլյասը՝ «Ոսկե գնդակի» մասին. «Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր քվեարկում են»

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասն արձագանքել է այն հանգամանքին, որ Տիբո Կուրտուան «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ  զբաղեցրել է 7-րդ տեղը:

«Ուրախ եմ Տիբոյի համար, սակայն մինչև հիմա չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր քվեարկում են: Դժգոհ եմ, որ Կուրտուան չկա լավագույն եռյակում:

Շնորհավորում եմ Բենզեմային՝ նա լավագույնն է»,- գրել է Իկերը Թվիթերում: