Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն մոտ է Թուրինի «Յուվենտուսի» շարքերը համալրելուն, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Կողմերը մոտ են 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը համաձայնեցնելուն։ Հնարավոր գործարքը կարժենա 22,5 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Ֆիրմինոն «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: