Ռաուլ Դե Թոմասը, գուցե տեղափոխվի գերմանական գրանդ

«Բավարիան» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը. «Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ Դե Թոմասը հայտնվել է «Բավարիայի» հետաքրքրության շրջանակում: Այս մասին հայտնում է ARA-ն։

Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» կարող է Ռոբերտ Լևանդովսկու վաճառքից ստացված գումարի մեծ մասը ծախսել Դե Թոմասի գնման վրա:

Նախորդ մրցաշրջանում Ռաուլ Դե Տոմասը մասնակցել է 34 հանդիպման և դարձել 17 գոլի հեղինակ։ Իսպանացին դարձել է կատալոնական ակումբի լավագույն ռմբարկու։