«Թոթենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ 26-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Վիլյառեալի» հետաքրքրությունների կենտրոնում։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ իսպանացիներն ուղիղ բանակցություններ են վարում լոնդոնցիների հետ։ Լո Չելսոն շարունակում է գլխավորել թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի ցանկալի ձեռքբերումների ցուցակը։
«Վիլյառեալը» կարող է ստիպված լինել մրցել իտալական մի քանի ակումբների հետ, որոնց անունները չեն նշվում: Արգենտինացու պայմանագիրը «Դեղին սուզանավի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։